Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 
  • Ընտանի կենդանիներն ամրապնդում են մանկական իմունային համակարգը

    Ընտանի կենդանիներն ամրապնդում են մանկական իմունային համակարգը

    31.05.2014| 12:37
    Ֆինլանդիայի հետազոտողները պարզել են, որ երեխաները, որոնց տանը ապրում են շներ կամ կատուներ, ավելի քիչ են հիվանդանում: Նրանք նաև քիչ են ընդունում հակաբիոտիկներ` համեմատած իրենց այն հասակակիցների հետ, որոնց տանը կենդանիներ չկան: Սրա միակ հնարավոր բացատրությունն այն է, որ կեղտն ու ալերգենները, որոնք փոխանցվում են կենդանիների միջոցով, ունեն դրական ազդեցություն երեխաների իմունային համակարգի վրա:
  • Առանց ծխախոտի միջազգային օրը կնշվի համերգով

    Առանց ծխախոտի միջազգային օրը կնշվի համերգով

    30.05.2014| 12:31
    Մայիսի 29-ին «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված մայիսի 31-ին սիրահարների այգում Առանց ծխախոտի միջազգային օրվա առթիվ անցկացվելիք համերգին։ Ասուլիսի բանախոսներն էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչ Լիլիթ Բեգլարյանը, DJ Վակցինան, «Առողջություն և զարգացում» ՀԿ-ի փորձագետ Դավիթ Պետրոսյանը, երգիչ DerHova-ն։
  • Պահանջվեցին նոր մոտեցումներ

    Պահանջվեցին նոր մոտեցումներ

    27.05.2014| 23:01
    ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ մայիսի 27-ին կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նախ անդրադարձ կատարվեց նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքին։
  • Փորձում են կոտրել  հասարակության կարծրատիպերը

    Փորձում են կոտրել հասարակության կարծրատիպերը

    27.05.2014| 11:26
    2014 թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 193 հազար 836 մարդ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում կանայք և աղջիկները:
  • Խնդրում եմ բոլորիդ` աղոթել նրա հոգու խաղաղության  ու հանգստության համար

    Խնդրում եմ բոլորիդ` աղոթել նրա հոգու խաղաղության ու հանգստության համար

    27.05.2014| 00:48
    Մի քանի օր առաջ Բրբենկի սբ Ջոզեֆ հիվանդանոցում մահացել է ավելի քան տասներկու տարի հիվանդանոցում անշարժ պառկած, ընտանիքից հեռու Հենրիկ Մնացականյանը, մոտ վաթսուն տարեկան։ Հենրիկը 48 տարեկանում երեք ամսով Ամերիկա էր մեկնել համերգների: Նա հրաշալի կլառնետ է նվագել:
  • Բացվեց Ալավերդու բժշկական կենտրոնը

    Բացվեց Ալավերդու բժշկական կենտրոնը

    26.05.2014| 22:34
    ՀՀ Լոռու մարզի Ալավերդու արդիականացված և հիմնանորոգված բժշկական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Համաշխարհային բանկի ներկայացուցիչ, առողջապահական գլխավոր մասնագետ Վեզի Մշիշան, այլ պաշտոնյաներ:
  • Դասընթացներ՝ հաշմանդամություն ունեցող կանանց վերարտադրողական առողջության վերաբերյալ

    Դասընթացներ՝ հաշմանդամություն ունեցող կանանց վերարտադրողական առողջության վերաբերյալ

    24.05.2014| 12:43
    «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն հասարակական կազմակերպությունը Շիրակի մարզի 5 տարածաշրջանի հաշմանդամութուն ունեցող կանանց և աղջիկների, ինչպես նաև Գյումրու պետական բժշկական քոլեջի ուսանողների ու դասախոսական կազմի համար անցկացնում է «Ապրենք սովորելով» ծրագիրը:
  • Կապանցի երիտասարդները փորձում են կոտրել ծխելու վերաբերյալ կարծրատիպերը

    Կապանցի երիտասարդները փորձում են կոտրել ծխելու վերաբերյալ կարծրատիպերը

    23.05.2014| 11:32
    ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում անցկացվում է «Առողջ կենսակերպը՝ առողջ երիտասարդության գրավական» խորագրով ծրագիրը: Այն իրականացնում է «Երիտասարդական գիտամշակութային» ՀԿ-ն` ՀԵՀ-ի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` «Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ» անվանակարգում:
  • Հայաստանը պետք է միջոցներ հատկացնի ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի դեմ պայքարին

    Հայաստանը պետք է միջոցներ հատկացնի ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի դեմ պայքարին

    19.05.2014| 16:14
    Հայաստանի հասարակության մեջ դեռևս ձևավորված չէ պարբերաբար հետազոտվելու ավանդույթը: Այս մասին այսօր հայտարարել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետ Պետրոսյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ: 1988-ից մինչև 2014-ը Հայաստանում ՄԻԱՎ վարակի 1730 դեպք է գրանցվել:
  • Խմիչքն օգնում է մանրէներին ավելի արագ թափանցել արյան մեջ

    Խմիչքն օգնում է մանրէներին ավելի արագ թափանցել արյան մեջ

    19.05.2014| 14:41
    Մասաչուսեթսի համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողները փաստում են, որ ալկոհոլային խմիչքներ ընդունելիս մարդու օրգանիզմում գոյություն ունեցող բակտերիաներն սկսում են հոսել ստամոքսաղիքային գոտի` բարձրացնելով արյան մեջ տոքսինների մակարդակը: Նման տոքսինները կոչվում են էնդոտոքսիններ: